Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Տանտերերի կազմում 56-րդ րոպեին հաշիվը բացեց Էմերսոն Ռոյալը։ 72-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Սոն Հին Մինը։
«Տոտենհեմը» 24 խաղից հետո 42 միավորով 4-րդ տեղում է։ «Վեսթ Հեմը» 20 միավորով 18-րդն է։
























































