«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնվել է թիմի՝ Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ խաղի հայտացուցակում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կուրտուան տեղ չէր գտել «Ռեալի»՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում։ Խաղացողը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել Մարոկկոյում անցկացվող մրցաշարին։
«Օսասունայի» դեմ խաղի հայտացուցակից սակայն բացակայում են Կարիմ Բենզեման և Տոնի Կրոսը։
Հիշեցնենք, որ Կուրտուան վնասվածք էր ստացել Լա լիգայի 20-րդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում։ Նա անհարմարության զգացողություն էր ունեցել ձախ ոտքի շրջանում և նախավարժանքի ժամանակ փոխարինվել էր։
























































