«Լոս Անջելես Գելաքսին» ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պաշտպան Խուլիան Արաուխոն տեղափոխվել է «Բարսելոնա»։ Հատկանշական է, որ տրանսֆերը կատարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց երկու շաբաթ անց՝ իսպանական ակումբը չի հասցրել ժամանակին գրանցել՝ ուշանալով 18 վայրկյան։ ՖԻՖԱ-ն չի գրանցել այս տրանսֆերը։
Մեքսիկացի ֆուտբոլիստը կմարզվի կապտանռնագույնների երկրորդ թիմում՝ «Բարսելոնա Աթլետիկում», իսկ նոր մրցաշրջանից կմտնի հիմնական կազմ։ «Լոս Անջելես Գելաքսին» Արաուխոյի հետագա վաճառքի տոկոսներ կստանա։ Խաղացողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք՝ Արաուխոն «Լոս Անջելես Գելաքսիի» հիմնական թիմում հանդես է գալիս 2019 թվականից։
























































