37-ամյա Ֆերնանդո Լյորենտեն, որը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, կխաղա իսպանական մեդիալիգայում։
Իսկ այս շաբաթ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը մասնակցել է Քինգս լիգայի համաժողովին։
Ակումբների նախագահները հնարավորություն են ունեցել մոտենալ Լյորենտեին՝ համոզելու ընտրել իրենց թիմը:
Սակայն դեռ հայտնի չէ, թե որ ակումբում է հանդես գալու հարձակվողը։
Լյորենտեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Ակումբային մակարդակում նա խաղացել է «Աթլետիկում», «Յուվենտուսում», «Սևիլյայում», «Տոտենհեմում», «Նապոլիում» և այլ թիմերում։
























































