Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտի ծառայություններով, հայտնում է AS-ը։
23-ամյա պորտուգալացու գործող համաձայնագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն ակումբը դեռ չի կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Մադրիդի «Ռեալը» կարող է կամ փորձել գնել ֆուտբոլիստին հաջորդ ամառ շուկայականից ցածր արժեքով (, կամ մեկ տարի անց փորձել ձեռք բերել նրան որպես ազատ գործակալ:
Ընթացիկ մրցաշրջանում Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































