«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է թիմի կիսապաշտպան Ռաֆինիայի էմոցիոնալ պահվածքին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղում (2-2):
Հիշեցնենք՝ փոխարինվելուց հետո Ռաֆինիան չի զսպել էմոցիաներն ու բռունցքներով հարվածել է նստարանին: Այդ խաղում Ռաֆինիան մեկ գոլ է հեղինակել:
«Ես տեսնում և հասկանում եմ Ռաֆինիայի զայրույթը, ես ևս զայրացել էի: Ես փոփոխություններ եմ կատարում՝ մտածելով թիմի մասին , և ոչ մեկի մատնացույց չեմ անում: Ռաֆինիան ներողություն խնդրեց ինձնից: Ես դրական եմ համարում այն, որ բոլորը ցան կանում են խաղալ»,- Չավիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինիան բոլոր մրցաշարերում 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































