«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինիան էմոցիոնալ է արձագանքել իր փոխարինմանը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում փոխարինվելուն (2-2):
Ֆուտբոլիստը փոխարինվել է 83-րդ րոպեին և չի կարողացել զսպել էմոցիաները: Նստելով պահեստայինների նստարանին՝ Ռաֆինիան մի քանի անգամ հարվածել է նստարանին: Ռաֆինիային փոխարինել է Ֆերան Տոռեսը:
«Բարսելոնայի» և ՄՅՈՒ-ի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին Մանչեսթերում:
























































