«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Բարսելոնայի»՝ ՉԼ-ի այս մրցաշրջանի մրցաշարից դուրս մնալու մասին.
«Բարկանում եմ, երբ տանը լսում եմ Չեմպիոնների լիգայի հիմնը։ Հաշվի առնելով մեր պատմությունն ու մեծությունը՝ մենք պետք է մասնակցենք այս մրցաշարին։
Մի քանի մրցաշրջան է՝ ինչ անհաջող ենք անցկացնում եվրագավաթները։
Չեմպիոնների լիգան լավ փորձություն է մեզ համար՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք այս մակարդակով մրցել այլ թիմերի հետ»,- մեջբերում է Չավիին Goal-ը:
























































