Ըստ AS-ի՝ ֆուտբոլի նախկին մրցավար Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրան առնվազն երեք տարվա ընթացքում (2016-ից 2018 թվականներին) «Բարսելոնայից» ստացել է 1,392,680 եվրո: Նա այդ գումարը ստացել է DASNIL 95 SL ընկերության միջոցով՝ «տեխնիկական խորհրդատվության» համար։
Աղբյուրի համաձայն՝ դատական համակարգը հետաքննում է այս փաստը՝ կապված մասնավոր անձանց միջև ենթադրյալ կոռուպցիոն փաստի հետ։
Նեգրեյրան ընկերության միակ գործընկերն էր, որը 2016 թվականին կատալոնական ակումբից ստացել է 532,728 եվրո; 2017 թվականին՝ 541,752 եվրո; իսկ 2018 թվականին՝ 318,200 եվրոյով։ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այդ տարիների ընթացքում եղել է «Բարսելոնայի» նախագահը։
Ըստ «Բարսելոնայի», ակումբն օգտվել է արտաքին տեխնիկական խորհրդատուի ծառայություններից, ով ակումբի տեխնիկական անձնակազմին տրամադրել է տեսահաշվետվություններ Իսպանիայի երիտասարդ խաղացողների վերաբերյալ, իսկ այժմ այս տեսակի ծառայությունը մատուցվում է ֆուտբոլային բաժնում նշանակված մասնագետի կողմից:
























































