«Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսն ասել է, որ նախքան մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կնքելը, մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխությանը։
«Երբ հայրս ասաց ինձ նորությունները․․․ միշտ պատմում եմ այս պատմությունը։ Փոքր ժամանակ երկու մարզաշապիկ ունեի․ մեկը՝ «Բարսայի», մյուսը՝ «Ռեալի», և ստիպված էի ընտրել։ Բայց այդ ընտրությունը ինձ բավականին հեշտ տրվեց։
Այդ պահին արդեն պայմանագիր էի համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ, չէի սպասում, որ «Ռեալը» նույնպես իմ հետևից կգա։ Սարսափելի էր նման որոշում կայացնելը, բայց հետո հասկացա, որ դա կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր»,- Ռոդրիգոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































