Իսպանացի մասնագետ Ռուբեն Բարախան նշանակվել է «Վալենսիայի» նոր մարզիչ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ «չղջիկները» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էին իտալացի Ջենարո Գատուզոյին:
Բարախայի վերջին աշխատավայրը «Սարագոսան» էր։ Նա մարզել է նաև «Էլչեն», «Ռայո Վալեկանոն», Խիխոնի «Սպորտինգը» և «Տեներիֆեն»։
Նախկին կիսապաշտպանն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Վալենսիայում», որի հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, նվաճել Իսպանիայի գավաթը, նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը և Սուպերգավաթը:
«Վալենսիան» 21 խաղից հետո 20 միավորով 18-րդն է Լա Լիգայում:
























































