Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնին և «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլախովիչին ձեռքբերելու տարբերակները:
Վերջերս թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ մադրիդցիների գլխավոր աստղ Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, սակայն ֆրանսիացին 35 տարեկան է և հակված է վնասվածքների: Բացի այդ, սպասվում է, որ ամռանը Մարիանո Դիասը կհեռանա: Այս իսկ պատճառով Ռիշարլիսոնն ու Վլախովիչը մադրիդցիների համար առաջնային նպատակներ կլինեն:
























































