Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահը քննադատել է Լա լիգայի ղեկավարին։
Լուիս Ռուբիալեսը խոսել է Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» ներկայացրած Սուպերլիգայի նոր նախագծի մասին։
«Ռեալը» և «Բարսելոնան» երկու շատ կարևոր ակումբներ են, բայց ես համաձայն չեմ նրանց հետ: Կարևոր կլիներ նրանց հետ բերել և ներգրավել ՈՒԵՖԱ-ի մրցումներին՝ հանուն ֆուտբոլի: Սուպերլիգայի գլխավոր դեսպանը ոչ թե Ֆլորենտինո Պերեսն է և ոչ թե Լապորտան, այլ Տեբասը։
Չի կարելի ակումբին տալ 40 միլիոն վարկ, պահանջել 40 տարի հետո վերադարձնել այն, ինչպես նաև վերցնել հեռուստատեսային իրավունքների 10 տոկոսը։ Սա ամենաաղքատ ակումբներին դարձնում է ավելի աղքատ, իսկ հարուստներին ևս աղքատ՝ համեմատած Պրեմիեր լիգայի հետ: Արդյունքում, Լա Լիգան գնալով աղքատանում է, դա հիմա պետք է շտկել»,- մեջբերում է Ռուբիալեսին Europa Press-ը:
























































