«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0-1).
«Մենք գիտեինք, որ խաղալու ենք հիանալի թիմի հետ, որը հիանալի մարզավիճակում է: Այժմ նրանք ոգեշնչված են, նրանց մոտ ամեն ինչ ստացվում է։
Մենք պահեր ունեինք, բայց պակասում էր այդ ոգեշնչվածությունը: Ոչ-ոքին ավելի արդար արդյունք կլիներ:
Մենք վատագույն հանդիպումը չենք անցկացրել, բայց մրցակիցը շատ լավն է, շատ արագ է խաղում։ Բացի այդ, Չավիի թիմում ինչ-որ բան է փոխվել՝ խաղն առանց գնդակի։ Թիմը շատ ուժեղ ճնշում է գործադրում»,- Սետյենի խոսքերն է մեջբերում Marca-ն: