«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպումը (1:0).
«Դա շատ բարդ խաղադաշտ է, «Վիլյառեալը» ոչինչ թույլ չի տալիս անել, նրանք խաղում են դեմ առ դեմ և ցանկանում են տիրել գնդակին: Փորձեցինք դուրս գալ պաշտպանությունից, որոշում կայացնելու հնարավորություն չկար։ Մենք փորձում էինք աշխատել բարձր ճնշման տակ, ճնշումն օգտագործել մեր օգտին։ Այսօր այդտեղից էլ եկավ հաղթանակը։
Արդյո՞ք մենք անհասանելի ենք մրցակիցների համար․․․ Ընդհանրապես: Բայց մենք երջանիկ ենք, քանի որ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Մենք շատ մրցունակ ենք, լուրջ ենք տրամադրված և պատրաստ ենք հաղթելու»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» 56 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ 11 միավորով առաջ անցնելով մեկ հանդիպում պակաս ունեցող Մադրիդի «Ռեալից»։ «Վիլյառեալը» 31 միավորով ութերորդ տեղում է:
























































