Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա հաղթանակ տարավ «Սելթայի» նկատմամբ:
Մադրիդյան թիմի հաղթական գոլը խփեց Դեպայը՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին:
70-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 հոգով: Կոպիտ խախտման համար խաղադաշտից հեռացվեց Սավիչը:
Այս հաղթանակից հետո Սիմեոնեի գլխավորած թիմը 38 միավորով 4-րդն է: «Սելթան» 23 միավորով 13-րդն է:
























































