Կառլո Անչելոտին մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը ցանկանում է մինչև նվազագույնը մինչև իր գործող պայմանագրի ժամկետի ավարտը մնալ մադրիդյան ակումբում։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
Բացի այդ, Անչելոտին պատրաստ է բանակցել ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անչելոտին համաձայնության է հասել և մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Բրազիլիայի հավաքականը, սակայն Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել էր այդ լուրը։