Մադրդիի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին ձեռքբերելու տարբերակը, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կցանկանար շարունակել աշխատանքը 31-ամյա բրազիլացու հետ, բայց կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնեցնել նոր պայմանագրի պայմանները։ «Ռեալն» էլ Ֆիրմինոյի թեկնածությունը դիտարկում է որպես Բենզեմային փոխարինող, որի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Ֆիրմինոն 2015 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































