«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է ElCason-ն:
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցել են հնարավոր համագործակցության շուրջ, որը կարող է սկսվել ամռանը։
«Սերուցքայինների» ղեկավարությունը դժգոհ է թիմի ընթացիկ արդյունքներից, ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի իր պաշտոնը։
Նշվում է նաև, որ գերմանացի մասնագետն արդեն խնդրել է Մադրիդի «Ռեալին» ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Ջուդ Բելինգհեմին, ինչպես նաև փորձել գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը:
























































