«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն ասել է, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ էին հայտնվել, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել անգլիական ակումբները։
«Այո, ակումբն ու իմ ներկայացուցիչը հանդիպեցին: Ես հստակ հասկանում եմ, որ իմ ապագան այստեղ է՝ «Բարսայում»: Մտադիր եմ երկար տարիներ մնալ այստեղ։ Ես եկել եմ այստեղ, երբ ընդամենը 7 կամ 8 տարեկան էի, իսկ հիմա 19 տարեկան եմ, սա երկար ժամանակ է, և հուսով եմ, որ դեռ շատ տարիներ կլինեմ այս ակումբում»,- Բալդեին է մեջբերում L’Esportiu de Catalunya-ն։
19-ամյա իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Բալդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։
























































