«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն հնարավորություն ունի կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Սևիլիան» հետաքրքրված է 27-ամյա հարավամերիկացու տրանսֆերով՝ հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով։
Ըստ Transfermarkt-ի՝ Ջովանիի տրանսֆերային արժեքը կազմում է 17 միլիոն եվրո: Նա «Նապոլիում» խաղում է վարձավճարով, նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վերոնային»: Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
2022/2023 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Իտալիայի առաջնության 12 հանդիպման։ Ջովանին երեք գոլ է խփել այս մրցաշրջանում։
























































