«Բարսելոնան» կքննարկի իր երկու հարձակվողներից մեկին վաճառելու հնարավորությունը ակումբում ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի՝ խոսքը Ֆեռան Տոռեսի ու Ռաֆինյայի մասին է։
22-ամյա Տոռեսը «Բարսելոնային» է միացել 2022 թվականի հունվարին։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում նա դարձել է 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականին։ Ֆեռանը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» և «Վալենսիայում»:
26-ամյա Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը:
























































