«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման մյուս մրցաշրջանում կշարունակի հանդես գալ մադրիդյան ակումբում։
35-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023-ի ամռանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Բենզեման նոր պայմանագիր էր համաձայնեցրել։
«Կարիմը մեր 9 համարը կլինի նաև մյուս մրցաշրջանում, և նա, ինչպես միշտ, շատ լավը կլինի»,- մարզչի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































