«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է տեղափոխվել MLS։
«Մենք Սուրբ Ծննդից առաջ հանդիպել ենք Բուսկետսի հետ։ Նա MLS-ի ակումբից առաջարկ ուներ, նա դա մեզնից երբեք չի թաքցրել։ Նա կցանկանար փորձել Ամերիկայում ապրել։
Նա կարող էր այս տարվա հունվարին հեռանալ, նման տարբերակ կար, բայց, բարեբախտաբար, որոշեց մնալ ու մրցաշրջանը մեզ հետ ավարտել։ Եթե նա հավատա, որ բավականաչափ ուժեղ է, որ շարունակի խաղալ մեզ համար, ապա մենք նորից կնստենք ու կխոսենք։ Դա այն է, ինչի մասին մենք մանրամասն պայմանավորվել ենք»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
























































