Մադրիդի «Ռեալի» հարձակվող և լավագույն ռմբարկու Կարիմ Բենզեման կկարողանա խաղալ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում։ Այդ մասին գրում է իսպանական մամուլը։
Այսօր ֆրանսիացին վերսկսել է լիարժեք մարզումները։ Նա պետք է պատրաստ լինի խաղալ ակումբային ԱԱ եզրափակիչի՝ Սաուդյան Ալ-Հիլալի դեմ խաղին։ Կարիմը բացարձակապես առողջ է։
Կիսաեզրափակիչում «Ռեալն» առանց Բենզեմայի հաղթել էր եգիպտական «Ալ-Ահլիին»:
























































