«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կոչ է արել պայքարել սպորտում ռասիզմի դեմ։
Ֆուտբոլիստն արձագանքել է «Քլիվլենդ Ջարջի» բասկետբոլիստ Դիդի Լոզադիի թվիթին, որը մի տեսանյութի մասին է, որտեղ երևում է՝ ինչպես են երկրպագուները խաղի ժամանակ վիրավորում «Ուլմի» խաղացող Յագո դոս Սանթոսին։
«Սկսեք պատժել այս մարդկանց, կամ մենք կվերադառնանք նրան, ինչ կար նախկինում։
Քանի դեռ նրանք ոչինչ չեն անում, մենք կշարունակենք պայքարել մերոնց համար։ Առա՛ջ, եղբա՛յր»,- սոցցանցերի իր էջերում գրել է Վինիսիուսը։
























































