Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեռևս չի կարող դառնալ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Ըստ Globo Esporte-ի՝ միջնորդների միջոցով Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) իմացել է, որ Անչելոտին բաց է ազգային թիմը գլխավորելու հնարավորության համար և պատրաստ է դա անել հունիսին, երբ ավարտվի ակումբային մրցաշրջանը։
Աղբյուրի համաձայն՝ CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը մտադիր է փետրվարին հանդիպել Ֆլորենտինո Պերեսին՝ քննարկելու 63-ամյա մասնագետի հնարավոր հեռանալու հարցը և պաշտոնական առաջարկ անել այս հարցի վերաբերյալ։
Բրազիլիայի հավաքականը Տիտեի հեռանալուց հետո մնաց առանց մարզչի։ 61-ամյա մարզիչը հայտարարել է հրաժարականի մասին այն բանից հետո, երբ 1-1, (2-4) հաշվով պարտվել է Խորվաթիայի հավաքականին Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում:
























































