Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 8-ին, Ռաբատում (Մարոկկո) կայացավ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը:
Այս խաղում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց եգիպտական «Ալ Ահլիին»։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուսը։ Հարձակվողը մեկ գոլ խփեց այս խաղում։
«Ռեալը» եզրափակիչում կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































