«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չավիի գլխավորությամբ կատալոնական ակումբի խաղի մասին։
««Բարսելոնան» հիանալի է գործում: Ես դիտել եմ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը, նրանք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին։ Նրանք շատ լավն էին։ Բայց այո, երբ ձեռք եք բերում 10-12 նոր խաղացող, ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ է դառնում: Ամեն ինչ կախված է կազմի որակից: Իմ ժամանակ ամեն ինչ այլ էր»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն։
Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է եղել 2020-2021 թվականներին։
«Բարսելոնան» 20 խաղից հետո 53 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































