ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը կարող է հրավիրել իսպանացուն, եթե նա հեռանա մանչեսթերյան ակումբից ֆինանսական խարդախության հետ կապված սկանդալի պատճառով։ ՊՍԺ-ն դիտարկում էր Գվարդիոլային հրավիրելու հնարավորությունը դեռևս նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի՝ ակումբում աշխատելու ընթացքում։
Նշենք, որ իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
ՊՍԺ-ն 22 խաղից հետո 54 միավորով գլխավորում է Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» 21 խաղից հետո 45 միավորով 2-րդն է Անգլիայի Պրեմիեր լիգայում:
























































