Կիսապաշտպան Իսկոն, ով հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում իր ելույթներով, կարող է հայտնվել Հունաստանի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 30-ամյա խաղացողը հայտնվել է «Օլիմպիակոսի» հետաքրքրությունների ոլորտում, որի կազմում հանդես է գալիս «արքայական» ակումբի նրա նախկին թիմակից Մարսելոն։
Իսկոն կարող է անվճար տեղափոխվել հունական գրանդ, քանի որ այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Սևիլիան», որի հետ նա խզել է պայմանագիրը նախորդ տարվա վերջին։
2022/2023 մրցաշրջանում կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։
























































