Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին ու խոստովանել, որ ցանկանում է դառնալ մադրիդյան թիմի ավագը։
«Աշխարհի առաջնությունից առաջ ես լավ խաղ էի ցուցադրում, իսկ հիմա ասում են, որ ես այլևս նախկինը չեմ։ Բայց դա ֆուտբոլի մի մասն է, միշտ էլ դժվար պահեր կլինեն։ Ես պետք է շարունակեմ աշխատել, ընդ որում աշխատել նույն տրամադրվածությամբ։ Ցանկանում եմ լինել այս թիմի ավագը»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2016-ի հուլիսից։