Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է ապագայում փոխարինել Լուկա Մոդրիչին։
«Սեբալյոսը շատ նման է Մոդրիչին, նա ունի նույն հատկանիշները։ Կարծում եմ՝ Դանին կարող է ապագայում փոխարինել Լուկային «Ռեալում», — ասել է Անչելոտին այսօր կայցած մամուլի ասուլիսի ժամանակ։
2022/23 մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։
Իսպանացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։