El Chiringuito-ն հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ափսոսում է, որ չի տեղափոխվել «Ռեալ» 2022 թվականի ամռանը։
Ինչպես նշում է հեռուստաընկերության լրագրող Էդու Ագիրեն, 24-ամյա ֆրանսիացին սպասում է մադրիդյան ակումբ տեղափոխվելու ևս մեկ հնարավորության։
2022 թվականի ամռանը ֆրանսիացի հարձակվողը կարող էր «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն, ի վերջո, նա որոշեց մնալ ՊՍԺ-ում և նոր պայմանագիր ստորագրել։
Այս մրցաշրջանում Մբապեն ֆրանսիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































