Կայացել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը։ Կիսաեզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը․
«Օսասունա» — «Աթլետիկ»
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Կիսաեզրափակիչ փուլում թիմերը միմյանց դեմ կանցկացնեն 2 հանդիպում։ Առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 28-ին և մարտի 1-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 5-ին և 6-ին։
























































