Լա լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Օսասունային» և հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց մադրիդցիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Սաուլ Նիգեսը 74-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 34 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Օսասունան» 28 միավորով՝ 7-րդ։
























































