Ուսման Դեմբելեի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր, հայտնում է Sport.es-ը։
«Բարսելոնայի» վինգերը վնասվածք էր ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (1:0) և փոխարինվել 26-րդ րոպեին։
Սկզբում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացին ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնալու 3 շաբաթով։ Այնուամենայնիվ, վերջնական թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ Ուսմանի ապաքինման համար կպահանջվի շուրջ 5 շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































