Մարկո Ասենսիոյի ապագայի հարցը Մադրիդի «Ռեալում» շուտով կորոշվի, հայտնում է Marca-ն։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն արդեն նրան պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել։ Ասենսիոն առաջարկներ ունի այլ բարձրակարգ թիմերից: Գործակալ Ժորժե Մենդեշը դիտարկում է բոլոր տարբերակները, բայց գիտի, որ իր հաճախորդի առաջնահերթությունը Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագրի ստորագրումն է:
Երկու-երեք շաբաթվա ընթացքում կորոշվի Ասենսիոյի ապագայի հարցը։ Նշվում է, որ հարցի ֆինանսական կողմն այս դեպքում էական դեր չի խաղում։
Մարկո Ասենսիոն «Ռեալի» հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
























































