«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ մինչև 2024 թվականի հունիսը։
Կատալոնական ակումբը 32-ամյա խաղացողի պայմանագրում 50 միլիոն եվրոյի չափով տրանսֆերի փոխհատուցման կետ է ներառել։
Ալոնսոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Չելսիից» 2022 թվականի սեպտեմբերին։
Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։