«Զենիթի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Նիկոլո Շիրան իր սոցցանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Վիլաշ-Բոաշի վերջին աշխատանքը եղել է Մարսելում, որը նա մարզել է 2019-ից 2021 թվականներին: Մասնագետը աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Տոտենհեմում», «Զենիթում» և «Շանհայում»:
Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց 1/8 եզրափակիչում, երբ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Մարոկկոյին: