Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի հաղթանակը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում (3:1).
«Դժվար խաղ էր, շատ կոշտ, նրանք հիանալի խաղ ցուցադրեցին, և մենք լավ արձագանքեցինք երկրորդ խաղակեսում, ու ամեն ինչ լավ ստացվեց վերջում: Ես չպետք է զայրանայի, տեմպը դանդաղ էր, մենք մի փոքր տուժեցինք, քանի որ «Ատլետիկոն» լավ էր գնդակով: Սա շատ բարդ մրցաշրջան է, մենք չափազանց շատ մրցաշարեր ունենք, բայց դա այն է, ինչ կա: Պետք է պայքարել, տանջվել, մենք և բոլոր թիմերը վնասվածքներ ունենք, ոչինչ անել չենք կարող, պետք է խաղանք։ Ես երջանիկ եմ, հոգնած եմ և մտածում եմ հաջորդ խաղի մասին»,- Անչելոտի Marca-ի խոսքերն է մեջբերում
Բացի «Ռեալից», Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս եկան «Բարսելոնան», «Աթլետիկը» և «Օսասունան»:
























































