Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նկատմամբ «Ատլետիկոյի» երկրպագուների վիրավորական ժեստերի վերաբերյալ։
«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կտրականապես դատապարտում է ռասիստական գործողությունները, որոնց ենթարկվել է Վինիսիուս Ժունիորը։ Անհանդուրժողականությունն ու խտրականությունը սպորտի մաս չեն և պետք է ոչնչացվեն հասարակության կողմից: Ակնկալում ենք, որ մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն օրենքով։
Մաղթում ենք քեզ, Վինի, միշտ պարել, դրիբլինգ անել և, առաջին հերթին, անել դա ժպիտը դեմքին: Մենք ձեզ հետ ենք»,- ասված է ֆեդերացիայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
























































