«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, որը ներկայումս իսպանական մեդիալիգայի նախագահն է, առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ իսպանացի մոդել Կլարա Չիա Մարտիի հետ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի հունիսին ֆուտբոլիստը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեց երգչուհի Շակիրայից. պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն էր:
Պիկեն ու Շակիրան երկու երեխա ունեն՝ Միլանը և Սաշան:

























































