«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի խաղը: Ֆրանսիացու գոլը օգնեց կատալոնացիներին հաղթել «Ռեալ Սոսյեդադին» և դուրս գալ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ:
«Իմ գալուց ի վեր Դեմբելեն շատ է ավելացրել: Հիմա տեսնում եմ, որ եզրային պաշտպանները, որոնք խաղում են նրա դեմ, ստիպված են տանջվել: Ես միշտ հավատացել եմ նրան ու իմացել, որ նա ի զորու է շատ բան տալ ակումբին:
Նախկինում նրան քննադատում էին, նրան չէին ուզում տեսնել «Բարսայում», իսկ հիմա հոտնկայս ծափահարում են: Անչափ ուրախ եմ Ուսմանի համար:
Դեմբելեն մոլորակի ամենալավ վինգերներից մեկն է: Ես վաղուց դա գիտեի, իսկ հիմա վերջապես նա ինքն էլ սկսեց դրան հավատալ»,- Չավիի խոսքերն են փոխանցում իսպանական ԶԼՄ-ները:
























































