«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այս մասին հայտնում են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Հանդիպումը կայացավ Լոնդոնում և ավարտվեց 3-0 հաշվով ՝ հօգուտ մյունխենյան թիմի, իսկ Գնաբրին դուբլ գրանցեց:
24-ամյա Գնաբրին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ով իր առաջին վեց գոլերը խփեց մեկ երկրի ներկայացուցիճ թիմերի: Ավելի վաղ, Սերժը խմբային փուլի խաղում պոկեր էր ձևակերպել «Տոտենհեմի» դարպասը (7:2):