«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին ասել է, թե ինչը կփոխեր կատալոնական ակումբի ներկայիս կազմում:
«Թիմի մեծ մասն արդեն անհավատալի է: Սկսելով դարպասապահից (Մարկ-Անդրե տեր Շտեգեն), ով, ինձ թվում է, լավագույնն է աշխարհում: Այնուհետև Խորդի Ալբան, ով ինձ համար աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Կա Պիկեն, աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպան Բուսկետսը, և Մեսսին`աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Կան Սուարեսը, ինչպես նաև Դե Յոնգը և Արթուրը, ովքեր կարող են ևս 10 տարի խաղալ «Բարսայում»: Հիմքը շատ լավ է:
«Բարսայում» կենտրոնում ամեն ինչ կարգին է, բայց նրանք եզրային կիսապաշտպաններ չունեն: Ձեզ շատ բան պետք չէ. Ջեյդոն Սանչո, կամ Սերժ Գնաբրի», – մեջբերում է Չավիին La Vanguardia-ը: