Գերմանիայի հավաքականի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը, տեղեկացնում է Sport Bild-ը:
Երկրպագուների քվեարկության արդյունքում, 25-ամյա խաղացողը կարողացել է առաջ անցնել հավաքականում իր թիմակիցներ՝ Ջոշուա Կիմիխից և Սերժ Գնաբրիից:
2019-ը թվականի ընթացքում Գինտերը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 6 հանդիպում ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այդ մրցանակին արժանացել էր Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսը: