Ինչպես տեղեկացնում է իսպանական «Վալյադոլիդի» պաշտոնական կայքը, Լա Լիգայի ակումբը վարձակալել է բելգիական «Բրյուգեի» 27-ամյա կանադացի հարձակվող Կայլ Լարինին։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, և իսպանական ակումբն ունի նաև հարձակվողի լիարժեք տրանսֆերը ձևակերպելու տարբերակ։
Քայլ Լարինը, ով նաև ունի Ճամայկայի քաղաքացիություն, ծնվել է Օնտարիոյում 1995 թվականի ապրիլի 17-ին և իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել ամերիկյան «Օրլանդո Սիթիում»։
Ֆուտբոլիստը Կանադայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2022-ին։
























































