Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ատլետիկին» հաղթելուց հետո (2:0) երկրպագուին մաստակ է նվիրել, հայտնում է REGNUM-ը։
Twitter սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութի համաձայն՝ հանդիսականներից մեկը խնդրել է «սերուցքայինների» մարզչին տալ իր մաստակը։
Մադրիդի «Ռեալը» 13 հաղթանակով և 41 միավորով այժմ երկրորդն է Իսպանիայի առաջնությունում։
Մադրիդյան ակումբը երեք միավորով հետ է մնում Լա լիգայի առաջատար «Բարսելոնայից»:
https://www.youtube.com/watch?v=UFgcn-RlPDA
























































