Բրազիլիայի պաշտպան Դանի Ալվեշը, ով սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո առանց գրավի պահվել էր Բարսելոնայում, տեղափոխվել է այլ բանտ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Իշխանությունների նման որոշումը կարող է մեկնաբանվել որպես բարենպաստ վերաբերմունք ֆուտբոլիստի նկատմամբ: Բրազիլացու կալանավորման նոր վայրում կան անհատական խցեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալվեշին մեղադրանք էր առաջադրվել դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում սեռական ոտնձգություն կատարելու պառճառով:
Մեքսիկական «Պումասը», որի կազմում հանդես է եկել Ալվեսը, հետաքննության մեկնարկից հետո խզել է պայմանագիրը խաղացողի հետ։
























































